Պատմություն Հայ գրականությունն ու արվեստը XI–XIV դարերում

XI-XIV դդ. հայ գրականությունն ու արվեստը աննախընթաց վերելք ապրեցին: Դրան նպաստեցին նոր դպրոցների ու համալսարանների հիմնադրումը և միջմշակութային հարաբերությունների աշխուժացումը:

 

Գեղարվեստական գրականությունը։ XI–XIV դդ գրականության մեջ ի հայտ եկան նոր ժանրեր ու թեմաներ: Կրոնական թեմաներին զուգահեռ գրվեցին նաև աշխարհիկ գործեր: Կրոնական բովանդակությամբ տարածված բանաստեղծական ժանրեր էին շարականները, գանձերը, սաղմոսները, որոնք գրվում էին եկեղեցական տոների ու արարողությունների համար:

 

Զարգացող աշխարհիկ գրական ժանրերում հեղինակներն առաջ էին քաշում խոհափիլիսոփայական, սոցիալական խնդիրներ: Բանաստեղծական պատկերման թեմա են դառնում բնությունը, սերը, արդարությունը, պանդխտությունը: Բանաստեղծության մեջ մուտք է գործում այլաբանությունը: ժամանակաշրջանի ամենահայտնի բանաստեղծներն էին Հովհաննես Պլուզ Երզնկացին, Գրիգոր Տղան, Ֆրիկը, Հովհաննես Սարկավագը, Խաչատուր Կեչառեցին, Կոստանդին Երզնկացին: Մտածողության փոփոխությունը հանգեցնում է այլ ժանրերի զարգացմանը՝ առակ, հայրեններ, ժողովրդական խաղիկներ, էպիկական գործեր: Առակի զարգացումը կապվում է Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու (XII-XIII) անունների հետ: Գոշի առակներում խրատական բովանդակությունն արտահայտված է ինչպես մարդկային կերպարների միջոցով, այնպես էլ կենդանիների, բնության երևույթների: Այգեկցու առակներում կան նաև զվարճալի կամ կենցաղային հարցերին վերաբերող մանրապատումներ:

 

 

Արվեստը և նկարչությունը: XI–XIV դդ. ստեղծվում են շքեղ և մանրակրկիտ նկարազարդումներով բազմաթիվ մատյաններ, որոնց մեջ շատ էին հատկապես Ավետարանները, Աստվածաշունչ մատյանները, Մաշտոցները: Ի հայտ են գալիս զարդագիր, ապա նաև կենդանագիր և թռչնագիր գլխատառերը և լուսանցազարդերը: Արքունական գրչատներում (Կիլիկիա) ներկանյութերի հետ կիրառվում էր նաև թիթեղային ոսկին, որը յուրահատուկ ճոխություն է հաղորդում ձեռագրերին: Կոթողային ոճով են առանձնանում Մեծ և Փոքր Հայքում XI–XII դդ. ձեռագրերը: Անիի մանրանկարչական դպրոցն առանձնանում է մանրանկարների գեղարվեստական ոճի հղկվածությամբ և վեհությամբ:

 

XI–XIV դդ. հայկական մանրանկարչությունը զարգացման բարձրագույն աստիճանի է հասնում Կիլիկիայում։ Ձեռագրերում հայտնվում են խորհրդանշական և առասպելական կերպարներ, ինչպես նաև պատվիրատուների, թագավորների ու նրանց ընտանիքի անդամների դիմանկարներ: Այդ շրջանում ստեղծվում են նաև փոքր չափերի անձնական օգտագործման գրքեր։ Այդպիսի մի վառ օրինակ է Սկևռայում նկարազարդված Նարեկը: Հռոմկլայի մանրանկարչական դպրոցի հռչակավոր ներկայացուցիչն էր Թորոս Ռոսլինը (XIII դ. կես), որը ծաղկել է Զեյթունի և Մալաթիայի ավետարանները։ Ռոսլինի մանրանկարներն աչքի են ընկնում ոսկու առատ կիրառությամբ: Կիլիկիայի վերջին շրջանի` XIV դ. հայտնի ծաղկողներից է Սարգիս Պիծակը, որի նկարազարդած ձեռագրերի թիվը հասնում է չորս տասնյակի:

 

XIII–XIV դդ. նկարազարդ ձեռագրեր պահպանվել և մեզ են հասել Անիից, Բարձր Հայքից, Սյունիքից (Գլաձորի համալսարան), Վասպուրականից, Արցախից: Բարձր Հայքի Ավագ վանքում է նկարազարդվել հայկական ամենամեծ ձեռագիրըՄշո Ճառընտիրը: Բարձր Հայքի Երզնկայի գրչատանն է ստեղծվել հայկական առաջին պատկերազարդ Աստվածաշունչը։ XIII դ․ Անիի դպրոցի ներկայացուցիչ Մարգարեի նկարազարդած Հաղպատի ավետարանի թերթերին պատկերված են Անի քաղաքի կառույցները կրկնօրինակող դրվագներ: Սյունյաց աշխարհի հայտնի ծաղկողներից էր Մոմիկը, որը և ծաղկող էր, և ճարտարապետ ու քանդակագործ: XIII դ. հայտնի են որմնանկարով հարդարված մի շարք եկեղեցիներ (Ախթալայի Ս. Աստվածածին, Անիի Ս. Գրիգոր (կամ Տիգրան Հոնենց), Քոբայրավանքի եկեղեցիները):

 

Ճարտարապետությունը: Դեռևս Բագրատունիների շրջանում սկիզբ առած վանական համալիրների կառուցումը մեծ թափ է ստանում XI–XIII դդ։ Նորավանքում պատկերված են Հայր Աստծո, Քրիստոսի, առաքյալների, Աստվածածնի և հրեշտակների, Սպիտակավորում՝ Աստվածածնի և մանուկ Քրիստոսի պատկերները, իսկ Աղջոց վանքում՝ Պողոս և Պետրոս առաքյալների կոթողային քանդակները: Այդ ժամանակ հայկական ճարտարապետության մեջ ի հայտ է գալիս գավիթը: Հարդարանքի մաս էին կազմում իշխանների պատկերները:

Continue reading

11.12 .2025 Քիմիա 8 չեզոքացման ռեակցիա փորձ

Փորձ  1.   Հիմնային  օքսիդների ստացումը այրման ռեակցիաներով՝ <<Հրավառություն>>։ Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք հաշվարկ․ ա) որոշեք ռեակցիայի  հետևանքով  ստացված  մագնեզիումի  օքսիդի  զանգվածը բ) անջատված  ջերմության  քանակը ( կՋ), եթե  փորձի  համար  վերցրել  եք 2 գ  մագնեզիում:

Փորձ  2.   Հիմքի՝ մագնեզիումի հիդրօքսիդի Mg(OH)2 ստացումը միացման ռեակցիայով. մագնեզիումի օքսիդը  ջրում լուծեք, համոզվելու համար, որ հիմք եք ստացել օգտագործեք հայտանյութ ֆենոլֆտալեին, ի՞նչ գույն է ստանում հայտանյութը հիմնային միջավայրում։ Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի հավասարումը։

Continue reading

Մաթեմատիկա առանց բանաձևերի Ֆիբոնաչիի թվերի մասին առաջադրանքներ

Լեոնարդո Ֆիբոնաչին (մոտ 1170 – 1250 թթ.) իտալացի մաթեմատիկոս էր՝ ծնված Պիզա քաղաքում։ Նա հայտնի է «Ֆիբոնաչիի շարք» բացահայտելով և իր գրքով՝ «Liber Abaci» (Հաշվարկների գիրք), որով Եվրոպա բերեց հնդկա-араբական թվերի համակարգը (այսինքն՝ մերօրյա 0,1,2,…,9 թվերը)։ Ֆիբոնաչին ուսումնասիրում էր թվերի հաջորդականություններ և նկատեց, որ որոշ բնական երևույթներ (օրինակ՝ բույսերի տերևների դասավորությունը, նապաստակների բազմացումը) հետևում են մի հատուկ թվային կանոնի՝ Ֆիբոնաչիի շարքին։

 

2. Ինչպե՞ս է կոչվում շարքը՝ 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13,…

➡️ Այս շարքը կոչվում է Ֆիբոնաչիի շարք։

 

Continue reading

Կապը որպես խոսքի մաս Հայոց լեզու 8

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց

խնդիրների հոլովը։

 

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։

Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է

ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով

ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ

մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր

շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու

խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր

բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր

թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու

հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Համար, մեջ,

 

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ

2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ

3. վրա, որևէ, և, մյուս

4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ

5. հանուն, անուն, այնքան, սույն

 

3. Հետևյալ կապերը խմբավորե՛լ ըստ շարադասության(նախադրություն,հետադրություն,երկդրություն):

 

Առաջ, առթիվ, ի, անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, միlնչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ,

տակ, ներքո, նկատմամբ:

Նախադրություն —  ի, անկախ, առանց, համաձայն , ըստ , առ , բացի, հանձին , մինչև , ի դեմս, նախքան, հանուն մինչ

Հետադրություն — առաջ , առթիվ , հետ, մասին , առանց, սկսած,  մեջ , չափ  , պես , համար,  զատ, շուրջ , շնորհիվ , փոխարեն, վերաբերյալ,  հեռու,  հակառակ,  մինչ, տակ, ներքո,  նկատմամբ, որպես:

 

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և սոցիալ–տնտեսական կյանքը

Կիլիկյան Հայաստանը եղել է զարգացած ավատատիրական պետություն: Նրա սոցիալ–տնտեսական կառույցները համադրում էին հայկական, արևմտաեվրոպական (խաչակրաց) և բյուզանդական ավատատիրական հարաբերություններին բնորոշ գծերը: Կիլիկյան Հայաստանի հասարակությունը ևս jշերտավորված էր. բաղկացած էր քաղաքականապես ազատ և արտոնյալ ազատներից և իրավազուրկ ու հարկատու անազատներից:

 

Continue reading

§ 11. Մարմնի իմպուլս: § 12. Իմպուլսի պահպանման օրենքը:

Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլս կոչվում է այն մեծությունը որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադյալին։

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

p=mv

  1. Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

P= կգ/ մ /վ

  1. Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Իմպուլսը վեկտորական մեծություն է։

Դրա ուղղությունը նույնն է, ինչ մարմնի արագության ուղղությունը, և դրա մեծությունը կախված է զանգվածից ու արագության մոդուլից՝

Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով․․․

Աշխարհում կա  մոտավորապես ոթ միլիարդ մարդ, սակայն ոչ բոլորի կյանքն է լավ դասավորվում , շատերը հիմա կասեն ինչու, որովհետև կյանքում ոչ մի բան հեշտությամբ  չի տրվում  ինչ-որ բանի հասնելու համար ամենակարևոր բաներից մեկը կամքն է եթե մարդ չունենա կամք ապա ոչ մի բանի չի կարող հասնել այս կյանքում ոչ մեկ քեզ չի օգնելու եթե դու չունես աշխատասիրություն: Այս կյանքում պետք է անես այն ինչ հարկավոր է ոչ թե այն ինչ ուզում ես , և ինչ որ կյանքը քիչ բան է սովորեցնում նրան ով  չունի նպատակ  ես  ասացի , որ , ոչ բոլորի կյանք չէ լավ դասավորվում  մեղմ ասած ում կյանքը լավ չի դասավորվում ուրեմն այդպիսի մարդիկ չունեն նպատակ աշխատասիրություն և կամք , և եթե այս կյանքում ամեն մեկն անի են ինչ ուզում է ապա մենք շատ բաներ չենք ունենա ամենակարևոր բաներից մեկը  որ մեր երկիրը չի զարգանա հույսով եմ այս տեքստը կարդալուց հետո շատերն  հասկացան որ ինչ որ բանի հասնելու համար պետք է աշխատասիրություն և կամք: