Մայրենի

Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-շաղել

քող կապել-շոխք գցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

անձև եկավ անպերն սևացավ օդ սառավ

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

անձրև է գալիս

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու ոստայնով կծածկենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այլապես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում  են հյուսում իրենց ցանցը։

Continue reading

Մաթեմատիկա

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1

236 = 1×200+3×10+6×1

807= 8×100+7×1

4502= 4×100=5×100+2×1

1561= 1×1000|+5×100+6×10+1×1

46305= 4×10.000+6×1000+3×100+5×1

75610= 7×10.000+5×1000+6×100+10×1

400693= 4×100.000+6×100+9×10+3×1

408964= 4×100.000+8×1000+9×100+6×10+4×1

Continue reading

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Տարափ ու բուք  փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

լեցուն, մառան, տարափ, սաղարթ

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվել

սնավ-սնվել

քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

դեղին տերև

Աշուն եկավ և տերեվները ոսկեգույն դարձան։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրկ, սնավ-ծնավ, փչել-ճչել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

English

Ես կպատմեմ իմ տատիկի մասին, նա գեղեցիկ է, ցածրահասակ, գեր է, մազերը  մուգ գույն են, նա 63 տարեկան է։

I will tell you about my grandmother, she is beautiful,

short, fat, her hair is dark, she is 63 years old.

 


			

Յուլիսիսը

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Continue reading

Մայրենի

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին,

երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն,

այն ժամանակ ոզնին նրանց ասաց․

-Ինչ պատահի` մի տար բերանդ։

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ — բուժքույր

բույս- բուսական

հյութ- հյութալի

ցույց- հեռուստացույց

սենյակ- հյուրասենյակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լռելյայն —  անխոս, լուռումունջ

հյուրընկալ — հյուրասեր, 

ջղայնանալ — բարկանալ, զայրանալ

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց — զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը — բեմահարթակ

փղի քիթը — կնճիթ

մարդու ամենափոքր մատը — ճկույթ

կիսախարխուլ տնակ — ավերակ

ձյունով ծածկված -ձյունածածկ

մրցույթը վարող — մրցավար

արծաթով օծված -արծաթազօծ

լույս արձակող լուսարձակ

Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։

Խոսքը փոքրին,   ջուրը՝ մեծին։

Ծուռ  նստենք, շիտակ խոսենք։

Թող ասեն  գեշ է, թող չասեն էշ  է։

Գնա  մեռի, արի  սիրեմ։

Մայրենի

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  • Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:

Լինում է մի տղա, որ չէր ուզում դպրոց գնալ , նրա մայրը մահացած էր, իրեն մեծացրել էր տնտեսուհին։ Նա երբ առաջին անգամ դպրոց գնաց  շատ վաղեցած էր և անհանգիստ։

  • Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

սիրով և հարգանքով։

  • Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,  շատ ուրոխ էր, անհամբեր ուզում էր դպրոց գնալ

բ) հետո: ուզում էր գնալ դպրոց

4.Բնութագրի՛ր հորը:

Ջիմի հայրը բարի էր ու աշխատասեր

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

միսս Բիննին չար, պառավ կին էր, իսկ իմ ուսուցիչները՝ բարի, հոգատար ու երիտասարդ։

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Իմ կարծիքով վատ, որովհետև նա չէր սիրում դպրոց գնալ։

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

իմ առաջին օր շատ ուրախ էր և հետաքրքիր։

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ինձ ուրախացնում է այն, որ այդ օրը մենք լողում ենք և հեծանիվ ենք վարում։

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Արեն Երանոսյան

Դպրոց, դասարան- Արևմտյան դպրոց, 4-3  դասարան

Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի-  երկկողմանի

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք թե ոչ- այո

Ընտրությամբ գործունեության խումբ — երաժշտություն

Լրացուցիչ խմբակներ-  լող, ֆիզոթերապիա —  Երազի տուն