Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն․․․

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Ինչպես դարձա սեբաստացի․

Առաջին անգամ այցելելով կրթահամալիր, ինձ միանգամից գրավեց  այնտեղի  ազատ, հետաքրքիր, ստեղծարար միջավայրը,  ես որոշեցի   դառնալ սեբաստացի։

Մաթեմատիկա «Խնդիրներ հավանականությունների տեսության մասին»

1․Արկղում կա 4 կարմիր, 7 կապույտ, 5 նարնջագույն և 9 սպիտակ գնդակ։
Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը.
ա) կարմիր է,
բ) սկսվում է կ տառով,
գ) ունի երկու վանկ,
դ) առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի վրա։

2․Զառը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ զառի թվերի
գումարը կլինի հավասար ա) 2-ի,  բ) 7-ի, գ) 10-ի-10/36% դ) 15-ի։

ա) 2-ի-2/36%

բ) 7-ի-7/36%

10-ի-10/36%

15-ի-0%

3․Պարկում կա 25 գնդակ՝ 7 կարմիր, 9 կապույտ, 5 դեղին, 4 սև։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը կլինի հայոց եռագույնի գույներից մեկը։

16/25·100/1=1600/25=64%

4․Մետաղադրամը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ կստացվի.
ա) 2 հատ գիր, բ) 2 հատ ղուշ, գ) 1 գիր, 1 ղուշ։

ա) 2 հատ գիր,

«Երաժշտական գործիքների մասին» նախագիծ

Նախագծի անվանումը՝  Երաժշտական գործիքների մասին

Նախագծի մասնակիցները՝  6-6 դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետը՝  շուրջտարյա

Նակագծի նպատակը՝  ծանոթանալ և ճանաչել երաժշտական գործիքները 

Ընթացքը՝  ընտրել ձեր սիրած գործիքը և համացանցի միջոցով գրել բլոգում և ուղարկել իմ էլ․ հասցեին՝   eranosyan-aren@mskh.am 

Կիթառ

Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ ։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։

Կիթառի տեսակներ

 

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Արևելահայերեն

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։

— Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։

— Իսկ ինչո՞ւ հենց այստեղ,- հարցնում է տղան։

— Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

Գոճին, որը սովորել էր թռչել Մայրենի

Գոճին, որը սովորել էր թռչել

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։— Այո,— պատասխանեց Իկարը։Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

 

Առաջադրանքներ՝

Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն թռչել սովորել։

Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ

Գոյական

աղբյուր

ջրհոր

օդ

ծովափ

Արև

Ածական

դանդաղ

կաղարդական

երջանիկ

խորը

խիզախ

Բայ

թռչել

սովորել

մտածել

հարցնել

կապել

Գործնական աշխատանք

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չհամոզվեց և փախավ։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև, շատ հոգնած էր և քաղցած։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը շատ միամիտ էր։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին շատ էր ուզում ուտել։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից շահ ուներ։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեստ աքլորին համոզում էր, որովհետև ուզում էր ուտել նրան։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ մեկ այլ քաղցած աղվես էլ մյուս կողմից եկավ։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ նրան հավաբնի տեղը ցույց տա։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած վստահ չէր, որ աքլորը կհամոզվի։

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով գետեր, հորդահոս ու զուլալ առվակներ են, հոսում, գետնի տակից կարկաչուն ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի մաքուր լճի՝ Բայկալի ափերը երիզող հարուստ լեռներն ասես լայնահուն մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու սքանչելի ջուր ունի: Հանդարտ  ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը քացրահամ, սառնորակ լճերով հարուստ է: Դրանցից գեղատեսիլը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի վճիտ լիճ կա: Նա այնքան թափանցիկ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Басня

 

  1. Что такое басня?
    Краткий иносказательный нравоучительный рассказ, стихотворение.
  2. Чему учат басни?
    Быть честными, справедливыми и добрыми. 
  3. Какие басни вы знаете?
    Стрекоза и муравей, ворона и лисица, лебедь , рак и щука, лев и лисица.
  4. Кто из армянских писателей писал басни?

Атабек Хнкоян

  1.  Как вы думаете, нужны ли басни в наше время?

Да, я думаю что нужно читать басни.

Առակ «Առյուծը և մարդը»

Մի զորավոր առյուծ նստել էր ճանա-պարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

— Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում:

Նրանք ասացին.

— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից.

Նրանք ասացին.

— Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:

Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.

— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախցնում է գազաններին:

Նա ասաց.

— Այո՛, ես եմ:

Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

 

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդը երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.

— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

ինձ սովորեցրեց որ մարդն ու կենդանին պետք չկռվեն միմիանց հետ այլ սիրեն իրար

Առաջին շրջանի անհատական ուսումնական պլան

  • Դասացուցակի հղում— դասացուցակ
  • Ընտրությամբ գործունեություն- կավագործություն
  • Ֆիզկուլտուրայի ակումբ- սեղանի թենիս
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցում- ոչ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցից դուրս- լող
  • Երկարօրյաից օգտվում եք- ոչ
  • Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)- այո,երկկողմանի
  • Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)- Պատմության նախագիծ