Русский язык

1. Прочитай текст и озаглавь его. Вставьте пропущенные буквы и знак и препинания. Раскрой скобки.

Дерево одно из прекрасснейших и полезнейших созданий прыроды. Дерево даёт нам брёвна доски для постройки жилищи .Столы, стулья, скамейки, кровати, лодки корабли делают люди из дерева. На деревьях вырастают плоды, яблоки, груши,сливы.

2. Расставьте пропущенные буквы и знаки препинания. Раскрой скобки.

Утро наступило. Лизавета Ивановна встала, вынула из комода ключи, вручила его Герману и дала ему подробнее наставление. Он спустился вниз  повитой лестнице и вошел опять в спальню графини. Лизавета Ивановна погосила догорающую свечу.

3.  Замени синонимами слова «(на)ступило», «вручила».

 

Развитвление, раздражение, прикосновение, сожоление, возрождение, тоготение, сомневаться, дрознить, превосходный, всемирный, землятресение.

4. Запиши слова, вставляя пропущенные буквы. Проверь, правильно ли ты выполнил задание; обратись для этого к орфографическому словарю. Обрати внимание, что написание некоторых слов можно проверить при помощи подбора однокоренных проверочных слов.

Постила, халва, мармелад, шоколад, кефир, молоко, ряженка, банановый, зефир, блогородство, высочество, величество, потриотизм, мужество, женственность, таблетка, микстура, кашель, насморк, горячка, лихорадка, температура, термометр, доктор, поликлиника, болезнь, простуда, самочуствие, изжога.

Քիմիա 7

Պատասխանել հարցերին

1.Սահմանի՛ր ֆիզիկական մարմին, նյութ և նյութի հատկություններ հասկացությունները:

  1. Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:
  2. Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:
  3. Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում.

ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ.

բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.

գ) ծաղիկը դաշտում, ծաղիկը թփի վրա, ծաղիկը զգեստի վրա,ծաղիկը ծառի վրա:

Continue reading

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.

Continue reading

Վ. Սարոյան. Ընկերների մեղքով

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։

Continue reading

Ուղղագրություն

Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ,
օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է
դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախո-
սությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։
Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն,
ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը,
որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են
ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների
(նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք
հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասա-
նությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվա-
րություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրա-
կան դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

է-ե

Է հնչյունը բառասկզբում հիմնականում գրվում է է տառով, իսկ բառամիջում և
բառավերջում՝ ե տառով, օրինակ՝ էական, էլեկտրական, էություն, հերոս, մեխ,
ափսե և այլն։ Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ անէական, էլեկտրաէներգիա, հէկ, մանրէ։
Բառասկզբում գրվում է ե, երբ արտասանվում է յէ, օրինակ՝ եղնիկ, երեկ, երկաթ։
Եմ, ես, ենք, եք, են (նաև չեմ, չես, չենք, չեք, չեն) օժանդակ բայերը գրվում են ե
տառով, որը կարդացվում է է։

Օ-Ո
Օ ձայնավորը բառասկզբում հիմնականում գրվում է օ տառով, իսկ բառա-
միջում և բառավերջում՝ ո տառով, օրինակ՝ օգուտ, օր, տոն, երեկո։ Բառամիջում
և բառավերջում օ գրվում է այն դեպքում, երբ այն արմատի սկզբնատառ է,
օրինակ՝ այսօր, անօգուտ, մեղմօրոր։ Բացառություն է ով (հոգնակին՝ ովքեր)
բառը, որում բառասկզբի ո-ն կարդացվում է օ։ Բառասկզբում արտասանվող վօ-ն
գրվում է ո տառով, իսկ բառամիջում արտասանվող վօ-ն՝ վ, ո տառերով օրինակ՝
որակ, որսորդ, բանվոր։ Բառամիջում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, եթե
նրանով սկսվող արմատը հաջորդում է ձայնավորին, օրինակ՝ ամենաորակյալ,
հնաոճ։ Բառասկզբում վո գրվում է օտար լեզուներից անցած բառերում՝ վոլտ,
վոլեյբոլ, վոլֆրամ, վոկալ, Վոլոդյա, Վոլգա, Վորոնեժ և այլն։
Անցյալում փոխառված Ոդիսևս, Որմիզդ, Որմիզդուխտ բառերը գրվում են ո
տառով։

Ը
Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ և
ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն
բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն
այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան
մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝
շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝
սառը, դառը, խառը, մարդը, գիրքը և այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում և բա-
ռամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է և չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ,
մ(ը)կրատ, ման(ը)ր և այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման և
տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգե….տ, այժմէական, անէական, անպատ….հ, առ….ջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաեներգիա, էմալ…, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղորոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, անընդհատ, առ….նթեր,
առ….նչվել, գույն….զգույն, դասընթաց, դասընկեր, երկ….նտրանք,
ինքնըստինքյան, լուս….նկա, խոչընդոտ, կորընթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռ….նտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտ….նդոստ, սրընթաց, ունկ….նդիր։

Մայրենի հնչյունաբանություն

Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկ-
հնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը (բառի կրկնության դեպքում դո՛ւրս գրել
միայն մեկը)։


Գարունդ
հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս
այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է
այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք
բարությունը մեծ
Ու համբերությունն
այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Համո Սահյան

Continue reading

ֆիզիկա

  1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:  նշանակում է բնություն
  2. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան:   բնության մեջ գտնվող երեվույթները
  3. Ի՞նչ է բնությունը: բնությունը այն բանն որի մեջ կան տարբեր բուսեր տարբեր նութերից 
  4. Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով: ասկանում եմ քայքայւմ 
  5. Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ: թեյնիկի եռալը , սառույցի հալվելը , կայծաքը 
  6. Նշված երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ սառույցը հալվում է, ծառերը ծաղկում են, լույսի ճառագայթն անդրադառնում է հայելուց, ջուրը եռում է, անձրև է տեղում  թթվածնի և ջրածնի միացումից ջուր է առաջանում:
  7. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
  8. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:

9․ Բերե՛ք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք՝ 

ա. կազմված են միևնույն նյութից, 

բ. ունեն նույն անվանումը, սակայն կազմված են տարբեր նյութերից: 

  1. Ի՞նչ է նյութը:Բերե՛ք օրինակներ:
  2. Ի՞նչ է մատերիան:
  3. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Վիլյամ Սարոյան «Նարինջները», մայրենի

ղՆրան ասացին․
― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի
կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ―
ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։
― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։
Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ
սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն
թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։
― Կյանքումս այսքան լուրջ տղա չեմ տեսել, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― Լյո՛ւք։
Հորեղբայրն այնքան կռացավ, որպեսզի իրենց գլուխները հավասարվեն և ուղիղ նրա աչքերին նայի,
ու շարունակեց հետը խոսել։
― Լյո՛ւք, ― ասաց, ― ոչ֊ոք նարինջ չի գնի, եթե չժպտաս։ Մարդիկ սիրում են տեսնել, թե ինչպես է
փոքրիկ տղան ժպտում և նարինջ վաճառում։ Դա նրանց զվարճացնում է։
Նա լսում էր, թե ինչպես է հորեղբայրը խոսում, նայում էր նրա աչքերին և ըմբռնեց բառերը։ Բայց նա
միայն զգում էր, որ Ջեյքն էլ է շփոթված։ Եվ տեսավ, թե ինչպես հորեղբայրը ոտքի ելավ ու տնքաց,
հենց այնպես, ինչպես հայրն էր տնքում։
― Լյո՛ւք, ― ասաց հորեղբայրը, ― դու երբեմն կարող ես ծիծաղել, չէ՞։
― Չի կարող, ― ասաց Ջեյքի կինը։ ― Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները
կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։
Սա էր, որ Լյուքին թույլ չէր տալիս ժպտալ․ այս կնոջ սովորական խոսելաձևը, ոչ բառերը, այլ ձայնի
մեջ եղած ստորությունը, որով անընդհատ կշտամբում էր հորեղբայր Ջեյքին։ Եվ ինչպես կարող էր
սպասել, թե Լյուքը կժպտա կամ լավ կզգա, եթե ինքն անընդհատ ասում էր, թե իրենք բոլորն էլ վատն
են, ողջ ցեղը վատն է։
Ջեյքը հոր կրտսեր եղբայրն էր և նման էր հորը։ Իհարկե, Ջեյքի կինը միշտ ստիպված էր ասել, թե լավ
է, որ հայրը մեռած է, հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրական գործերում պիտանի չէր։ Նա
միշտ ասում էր Ջեյքին․
― Սա Ամերիկա է։ Պետք է շուրջդ նայես, մարդկանց հետ շփվես ու ստիպես, որ նրանք քեզ սիրեն։
Եվ Ջեյքը միշտ պատասխանում էր․
― Ստիպեմ, որ նրանք ինձ սիրե՞ն։ Ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ սիրեն։
2

Continue reading