Աշուն
Հովհաննես Թումանյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Հովհաննես Թումանյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ էս անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:
Ագահ- անկուշտ
Անգետ- տգետ
Ապերախտ- երախտամոռ
Անհագ- չհագեցող
Կուզիկ- կուզ ունեցող, սապատավոր
Խոզը անկուշտ, ագահ, անհագ կենդանի է;
Կաղնի, ծառ, աչքեր, կենդանի, ագռավ
Բարձր կաղնի, բերքատու ծառ, խելացի աչքեր, ընտանի կենդանի, սև ագռավ
Աստղեր
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Վիթխարի—շատ մեծ, հսկա
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, , քան Արևը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Մթնել- լուսանալ
շատ- քիչ
մեծ- փոքր
տաք- սառը
հեռու- մոտիկ
մութ- լույս
թույլ- ուժեղ
| Ի՞նչ | Ինչե՞ր | Ինչպիսի՞ |
| Արև | աստղեր | Անթիվ-անհամար |
| Երկինք | գնդեր | մեծ |
| լույս | կետեր | Պայծառ,տաք |
| Հրեղեն,վիթխարի | ||
| թույլ |
Մի օր տերևը ճանփորդեց դեպի Բջնի, նա հանդիպեց իր ընկեր Հայկին, նրանք միասին նախաճաշ պատրաստեցին և հետաքրքիր ֆիլմ դիտեցին, հետո խոտերի մեջ գնդակ խաղացին;