Մայրենի հաշվետվություն

ես կպատմեմ ձեզ թե ես ինչ եմ սովորել մայրենիից այս տարվա ընդացկում օրինակ  իմ սիրած նախագիծը բացօդյա ընդերցանուցյունն է նաև ես կասեմ թե, որն է իմ սիրած հեղինակը  Հովհանես Թումանյանը և Ղազարոս Աղայանը ես իմ սիրած առարկան մայենին է որով հետև հյցլեզուն կապած է ընդերցանուցայն հետ:

Հայրենագիտության հաշվետվություն

Բարև,  ես Արեն Երանոսյանն եմ։ Ես այս տարվա ընթացքում  մասնակցել եմ շատ ճամփորդությունների ու հետաքրքիր նախագծերի իրականացմանը։  Ես շատ եմ սիրում ճամփորդել, իմ ճամփորդական նախագծերն են ՝

  1. Իմ ազգանվան ծագումը
  2. Մեր ավանդույթները
  3. Քարե դարի մասին
  4. Ասորիների համայնքի մասին

Մայրենի

Բառարանային աշխատանք

Օրինակի համաձայն՝ տեքստում ընդգծի՛ր գրությամբ և արտասնաությամբ տարբերվող բառերը։

Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

ցատկել- թռնել, հրուշակեղեն- քաղցրավենիք

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական- անսովոր

ծեր — երիտասարդ

իջնել- բարձրանալ

հուսալ- անհույս

մեղադրել- արդարացնել

աղմկոտ- անաղմուկ

ուշանալ- արագանալ

Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։

պայուսակ, նստարան, քաղցրավենիք, ծանր, անտեսանելի, բարձանալ, ուրախանալ, ուշանալ

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշ

աղմկոտ- աղմուկ

զայրանալ- զայրույթ

ուրախանալ- ուրախ

հուսալ- հույս

կարծել- կարծիք

դիտել- դիտ

բարձրանալ- բարձր

Մայրենի

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փտած, փախչել, արգին, երբ

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

պարախաղ

  1. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս -մութ

բ/թաց  — չոր

գ/ջահել — ծեր
դ/կենդանի — անկենդան

  1. Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառում գազանները ոռնում են։

Անտառը լացում է։

  1. Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  1. Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը ոռնում էին
    բ/վարազները վարում են
    գ/ծառերը ընկնում էին
    դ/արջերը պարում էին
  2. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

երկյուղ-երկյուղել

երկար-երկարել

որս-ոսալ

հարված-հարվածել  

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:

  Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:

  1. Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:  թիթեռ
  3. Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Մռայլ անտառը

Տարորինակ անտառը

 

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

 

  1. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

Որովհետև վարազը իր սուր ժանիքներով կարող է վնասել արջին։

  1. Նկարագրի՛ր վարազներին:
    վայրի էր, սուր ժանիքներով,վտանգավոր։
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Վարազները