45.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ:
Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց
Հիանալ ումո՞վինչո՞վ:

46. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման

47.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում

48.Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

49. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

50․Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

 

Գրականություն 7, Օ Հենրիի․ «Մոգերի ընծաները»

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։

Continue reading

Հայոց լեզու 7 Գործնական աշխատանք

0. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:

Ազնիվ, արդար, ուղղամիտ

Անվախ, աներկյուղ, կտրիճ

Գեղեցիկ, չքնաղ, գեղանի

Ագահ, անկուշտ, աչքածակ

Դաժան, վայրագ, անգութ

Continue reading

Գրականություն 7, Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. «Քիթը»

Նա շատ հարգված ատամնաբույժ էր, քառասուն քանի տարեկան, աղջիկը համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացիմեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուր ժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ:

Continue reading

Ֆիզիկա 7 «Նյութի խտություն, Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը»

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:

Որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:

p=m/V

3.Ի՞նչ միավորներով է արտահայտվում խտությունը:

p ռո

4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Ո՞ր անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:

Երկրորթ անոթի մեջ ծավալ ավելի մեծ է 

իսկ առաջինում ավելի փոքր է այսինքն ավելի խիտ է։

Continue reading

Կենսաբանություն «Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը»

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ 250000 տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:
Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:
46.jpg
Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.

Continue reading

Հայոց լեզու

Առաջադրանքներ՝

  1. Որոշի’ր, թե ո°ր հոլովով են դրված հետևյալ գոյականները:
    Փողից   — բացառական հոլով, ձեռքով —  գործիական   փշին- տրական, սրտում-   ներգոյական  աչքի- սեռական
  2. Որոշի’ր՝ ընդգծված բառերը ո°ր հոլովով են դրված:
    Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
    Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
    Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
    Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

հայրենիքից- բացառական , քաղաքից — բացառական, բլրի- սեռական, գետակին- տրական, փայտով- գործիական,  ջրի- սեռական, երկնքի- սեռական, շողեր- ուղղական

  1. Հոլովի’ր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:

քար, քարի, քարին, քարը,քարից, քարով, քարում

մարդ, մարդու, մարդուն, մարդը, մարդուց, մարդով

քույր, քրոջ, քրոջը, քրոջից, քրոջով

օր, օրվա, օրվան, օրը, օրվանից, օրով, օրում

մայր, մոր,մորը, մորը, մորից, մորով

աշուն, աշնան, աշնանը, աշունը, աշունով

գլուխ, գլխի, գլխին, գլուխը, գլխից, գլխով, գլխում

բնություն, բնության, բնությանը,բնությունը, բնությունից, բնությունով

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:…Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտով  սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների  ձեռքերը: Այդ ձևով    8643-րդ հաճախորդին  ողջունելուց  հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
    * Ուռա´: Ռուզվելտի ռեկորդ գերազանցեցի:
    Հավանաբար քչերին  է հայտնի, որ 1907  թվականին  Սպիտակ  տանը  մի  ընդունելության  ժամանակ ԱՄՆ -ի  այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու  ձեռք:

Պատմություն «Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը»

Երկիշխանություն | երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր:

Ստրատեգոս | սկզբնապես զինվորական պաշտոն, բայց Անտիոքոս III-ի ժամանակ՝ նաև քաղաքական-վարչական պաշտոն, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ:

Երվանդականների միասնական պետության տրոհումից հետո Մեծ Հայքի թագավորությունը դեռ պահպանում էր իր անկախությունն ու ինքնուրույնությունը, սակայն աստիճանաբար թեքվում էր դեպի անկում: Երվանդունի վերջին՝ Երվանդ IV (Ք. ա. մոտ 220-201) արքան մի շարք վերափոխություններ ձեռնարկեց՝ ավելի շատ իր իշխանության պահպանման, քան թե պետության փլուզումը կասեցնելու համար: Ուշագրավ վերափոխություն էր նոր մայրաքաղաքի՝ Երվանդա շատի և կրոնական նոր կենտրոնի՝ Բագարանի կառուցումը:

Դրանով միմյանցից անջատվեցին թագավորանիստ և պաշտամունքային կենտրոնները, որոնք նախկինում մեկտեղվում էին։ Երվանդաշատի կառուցմամբ երկրում ստեղծվեց յուրօրինակ երկիշխանություն՝ արքայի և քրմապետի: Վերջինս Երվանդ IV-ի եղբայր Երվազն էր։ Երկիշխանության հետևանքով երկրի թու- լացումը համընկավ Սելևկյան պետության նոր վերելքի հետ. Անտիոքոս III-ը փորձում էր վերականգնել Սելևկյան կայսրությունը։ Նա հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները: Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս:

Continue reading

Զանցել գործիքագոտուն